Ուկրաինայի Գերագույն ռադան փոխել է ուկրաինական օրենսդրությունը՝ արգելելով 2013-ից հետո նկարահանված բոլոր ռուսական ֆիլմերի ցուցադրությունը, դա վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, հայտնում է filmpro.ru-ն։
Նոր արգելքն անդրադառնում է նաև բոլոր այն ֆիլմերի վրա, որոնք քարոզում են «ՌԴ իրավապահ մարմինների, զինված ուժերի, այլ ռազմական և ուժային կառույցների գործունեությունը» և նույնիսկ այն ֆիլմերը, որոնք կապված են այդ թեմայի հետ «անուղղակի» կերպով։
Նախկինում Ուկրաինայում բազմիցս արգելել են ռուսական կինոարտադրանքը, սակայն գրաքննության զոհերն առանձին էին ընտրվում, գրում է աղբյուրը: