Մշակույթ 

Թուրքիայում հայ ճարտարապետները կներկայացնեն մեր երկիրը

Թուրքիայում հայ ճարտարապետների միությունն այսօր երեկոյան Հայաստան այցի արդյունքներով կիսվելու համար հանդիպում է կազմակերպում:

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, ճարտարագետ Զաքարիա Միլդանօղլուն «Հեռու-մոտիկ հարևանը. Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով հանդիպում է իրականացնելու:

 

Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանը թե՛ մոտ, թե՛ հեռու հարևան է: Մեր այն հայ հարևանները, որոնց տուն առանց դուռը թակելու էինք մտնում ու դուրս գալիս, նրանցից ողջ մնացածների մի մասն այժմ մեր «նոր հարևան» Հայաստանում Նոր Արաբկիր, Նոր Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կեսարիա, Նոր Երզնկա, Նոր Մարաշի նման քաղաքներում ու գյուղերում է ապրում:

 

Մենք այցելել ենք Հայաստան, նրանց հետ թեյ ու սուրճ խմել, տեղ-տեղ էլ ոգելից խմիչք փորձել:

Հիմնականում փորձել ենք մեր մասնագիտությանն առնչվող պատմական անցյալից մինչ մեր օրերը հասած մշակութային ժառանգությունը ճանաչել:

 

Մենք միշտ լսել ենք հայ քարագործ, երկաթագործ վարպետների շնորհների մասին, սակայն հայերի արվեստի մասին բարձրաձայնել, ճանաչել ու սովորել չէինք կարողացել:

 

Երբ Ստամբուլի երկրաշարժից վնաս էր կրել Սուրբ Սոֆիայի գմբեթը, այն վերակառուցելու համար Անիից Տրդատ վարպետին էին բերել, Անատոլիայի սելջուկների ճարտարապետության նախահայրերը հայ վարպետներն են եղել, սակայն մենք դա միայն մոտ անցյալում իմացանք, կարդացինք տողատակերում:

 

Սինան ճարտարապետի էթնիկ ինքնությունը, Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետների Բալյան ընտանիքի հայկական ինքնությունը թաքցնելով` նրանց որպես իտալացի Բալի ներկայացնելը վիրավորել էր մեզ»:

Նույն շարքից