Մշակույթ 

Վախճանվել է Ռոբերտ Կարայանը

81 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող, հրապարակախոս, արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միության անդամ, ՀԳՄ  «Վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ավելի քան 30 գրքերի հեղինակ Ռոբերտ Կարայանը:


Կարայանի հեղինակությամբ առաջին` «Օրեր և կրակներ» գիրքը տպագրվել է 1961 թվականին, որին հաջորդել են «Թողեք ապրենք», «Առականի` ցավեր քանի», «Արևը գեղեցիկ է մայրամուտին», «Փշոտ քարեր», «Թիկունք», «Փրկություն», «Լեռները ծաղիկներ չեն վաճառում», «Լուսաբացին ընդառաջ», «Անդրանիկի երգը» և մի շարք այլ աշխատություններ:

Նույն շարքից