Ջենիֆեր Էնիսթոնը, Սիենա Միլերը, Դևիդ Օյելոուն, Քրիս Փրատը, Քերի Վաշինգտոնը և Ջոն Տրավոլտան «Օսկար» մրցանակներ կհանձնեն այս տարվա արարողության ընթացքում, որը կանցկացվի փետրվարի 22-ին Dolby Theatre-ում և կհեռարձակվի ABC հեռուստաալիքով, գրում է newsru.com-ը։
Նշվում է, որ Դևիդ Օյելոուն և Ջենիֆեր Էնիսթոնը, ովքեր մինչ օրս չեն արժանացել ամերիկյան կինոակադեմիկոսների ուշադրությանը, կարող են արարողության ժամանակ ուշադրության կենտրոնում հայտնվել՝ թեկուզ պարգևներ հանձնողների դերում։
«Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում արձանիկներ կհանձնեն նաև Ջոշ Հաթչերսոնը, Սքարլետ Յոհանսոնը, Զոի Սալդանան, Օկտավիա Սթենսերը, Մարիոն Կոտիյարը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Մերիլ Սթրիփը, Օփրա Ուինֆրին, Ռիզ Ուիզերսփունը և այլ հայտնիներ։