Մշակույթ 

Շնորհակալ եմ և շատ շոյված. Էմիլ Գազազը Սիրուշոյին իր կտավներից է նվիրել

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքի իր էջում նկար է տեղադրել և գրառում կատարել, որով տեղեկացնում է, որ մեր ժամանակների հայ նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազն իրեն իր կտավներից է նվիրել։

«Երբ ստեղծագործողը նվիրում է իր աշխատանքը, դա ամենաթանկ ու կարևոր նվերներից է: Հատկապես, երբ ստեղծագործողը մեր ժամանակների հայ ամենահեղինակավոր ու տաղանդավոր մարդկանցից մեկն է, նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազը: Շնորհակալ եմ և շատ շոյված...»,- գրել է երգչուհին։

Նույն շարքից