Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Quartz կայքն անդրադարձել է թեմային` նշելով, որ Ցեղասպանությունը շարունակում է քաղաքական թեժ թեմա մնալ, որն այս տարի կշոշափվի նաև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:
Անդրադարձի հեղինակ Անալիզա Մերելին գրում է, որ երգի ու պարի այդ մեծ տոնն իրականում միջազգային քաղաքականություն վարելու հարթակ է:
Ըստ նրա՝ այս տարվա «Եվրատեսիլը», որը կայանալու է մայիսի 19-23-ը Վիեննայում, լի է լինելու քաղաքական ինտրիգներով, որից մեկը Հայաստանի` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգն է: