Մշակույթ 

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

2015 թ. փետրվարի 14-20-ը մայրաքաղաքի «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում կանցկացվի Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը. կներկայացվի 2014 թ. արտադրության, տարբեր ժանրերի յոթ ֆիլմ՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա:


Երևանում փառատոնի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև ՀՀ Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում: Ֆիլմերը կցուցադրվեն ինչպես անգլերեն, այնպես էլ՝ թարգմանաբար:


Այս տարի փառատոնն անցկացվում է «Բիլայնի», Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարութ­­յան, ՀՀ Արարատի և Արմավիրի մարզպետարանների հետ համագործակցությամբ:


Մուտքն ազատ է:


Մանրամասն տեղեկությունների համար այցելել փառատոնի կայքէջը: 

Նույն շարքից