«Այսօր ես համոզված կարող եմ ասել, որ գեղեցկությունն ամենուրեք է, և այն կախված չէ ոչ շպարից, և ոչ էլ այն հագուստից, որը կրում է կինը: Գեղեցկության գաղտնիքը ներկայանալն է այնպիսին, ինչպիսին իրականում կաս»,-ասել է լուսանկարիչը:
Ռումինացի լուսանկարիչ Միխաիլ Նորոկը երկու տարի առաջ թողեց իր աշխատանքը, վերցրեց պայուսակն ու ֆոտոխցիկը և սկսեց իր մեծ ճանապարհորդությունը: Աշխարհով մեկ ճանապարհորդելու ընթացքում լուսանկարչի ֆոտոխցիկը անմահացրեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարյուրավոր կանանց: Միխաիլ Նորոկը եղել է ավելի քան 37 երկրներում և ներկայացնում է այն լուսանկարները, որոնք լուսանկարել է այդ երկրներում ճամփորդելու ժամանակ: