Ռուս զինվորակաները ռմբակոծել են 20 ավտացիստեռն, որոնք նախատեսված էին ջիհադիստների կողմից Թուքիայում նավթի մաքսանենգության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Ցիստեռնները գտնվել են Իդլիբ նահանգում և պատկանել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը։
Վեջին 2 օրերին Դեր Զոր և Հալեպ նահանգներում ոչնչացվել է նաև իսլամիստների անօրինական նավթահանքային 6 օբյեկտ։
Երկու օրում կատարվել է 120 մարտական թռիչք, հարձակման է ենթարկվել ավել քան 420 օբյեկտ։
ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ Դամասկոսի մոտ ոչնչացվել է թաքստոցը, որում գտնվել է ահաբեկիչների կողմից զավթված «Օսա» զենիթահրթիռային համալիրը։
Բացի դրանից՝ ավիացիան ոչնչացրել է «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» խոշոր պահեստ, որի մասին տվյալները փոխանցել էին ընդդիմադիրները։