Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանը «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է 6 հայ՝ աշխարհի տարբեր անկյուններից՝ «Don't Deny»( «Մի՛ ժխտիր») երգով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ինչպես երևում է՝ թուրքերին սա դուր չի եկել: Նրանք change.org կայքում ստորագրահավաք են սկսել՝ Եվրոպայի հեռարձակողների միությունից պահանջելով որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցույթը քաղաքականացնելն արգելվում է:
Նրանք պահանջում են նաև որակազրկել Ֆրանսիային, քանի որ Ֆրանսիայի մասնակիցն ասել էր, որ երգը նվիրվելու է Ցեղասպանությանը: