Մշակույթ 

Օլեգ Գազմանովը հրաժարվել է դատական պրոցես ծավալել ուկրաինական երաժիշտների դեմ

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ռուս էստրադային երգիչ Օլեգ Գազմանովը հրաժարվել է դատական հայց ներկայացնել ուկրաինական երաժիշտների նկատմամբ, որոնք վերափոխել էին նրա «Սպաներ» հեղինակային երգը:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ուկրաինական Տերնիպոլ քաղաքում Օլեգ Գազմանովի երգի վերափոխման արդյունքում ուկրաինական երաժիշտները ստեղծել էին ուկրաինական զինվորական հիմն՝ միաժամանակ նրանից հանելով Ռուսաստանի մասին բոլոր հիշատակումները:

 

Երգի բառերը թարգմանվել են ուկրաիներեն, իսկ Ռուսաստան բառը ընդհանրապես բացակայում է:

Երգիչը նշել է, որ դա կատարվել է ոչ պաշտոնական մակարդակով, ուստի դատական հայց չի ներկայացնելու սիրողական երաժիշտների դեմ:

Նույն շարքից