Մշակույթ 

Նոբելյան մրցանակի է հավակնում մոտ 200 հեղինակ

 Նոբելյան մրցանակի 2015թ. ցուցակի գրականության ոլորտում ներառված է մոտ 200 գրող, պոետ և դրամատուրգ։ Ինչպես նշվում է  Շվեդական ակադեմիայի հաղորդագրությունում, նրանցից 36-ն առաջադրվել են առաջին անգամ:

 

Deutsche Welle-ի փոխանցմամբ տեղեկությունն իր բլոգում հրապարակել է ակադեմիայի մշտական քարտուղար Փիթեր Էնգլունդը:

Ստացվել է 259 առաջարկ, սակայն որոշ գրողներ, Էնգլունդի խոսքով, բազմիցս են առաջարկվել, այդ պատճառով էլ ընդհանուր թիվը կրճատվել է մինչև 198։ 

 

Թեկնածուների ընդհանուր ցուցակից ակադեմիան նախ ընտրում է 20-25 հեղինակ։ Մայիսի վերջին կազմվում է կարճ ցուցակը՝ բաղկացած 5 մարդուց։ Իսկ հոկտեմբերին հայտարարվում է մրցանակակիրը։

 

Փիթեր Էնգլունդը կոչ է արել չհրապարակել թեկնածուների անունները. դա դեմ է ակադեմիայի կանոններին։ 

Նույն շարքից