Մշակույթ 

Ո՞ր գրքերն են 2015-ին ավելի շատ գնել. ներկայացնում է Amazon-ը

Amazon պորտալը հրապարակել է ամենամեծ ժողովրդականություն վայելող գրքերի ցուցակը ամբողջ աշխարհի ընթերցողների շրջանում: Վարկանիշը կազմվել է տպագիր տարբերակի վաճառքի, ինչպես նաև համացանցային հարցումների հիման վրա:

Անվիճելի առաջատարը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Հարփեր Լիի «Գնա, պահակ կարգիր» վեպն է: Երկրորդ տեղում բրիտանացի գրող Փոլա Հոքինսի «Աղջիկը գնացքում» հոգեբանական թրեյլերն է:

Լավագույնների եռյակը եզրափակում է Էնթոնի Դորի «Մեզ անտեսանելի ողջ լույսը»:

Ցուցակում են հայտնվել նաև Հարփեր Լիի «Սպանել ծաղրասարյակին» վեպը, Էրիկա Լեոնարդ Ջեյմսի «Գրեյ: Մոխրագույնի 50 երանգները Քրիստիանի աչքերով», Էնդի Ուիրի «Մարսեցին», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի»-ն և այլ գրքեր:

Ընդհանուր առմամբ ցուցակում ներառվել է 21 գիրք:

Նույն շարքից