Մշակույթ 

Հնդկաստանի վարչապետի կոստյումը աճուրդում վաճառվել է 700 հազար դոլարով

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրի Մոդիի կոստյումը Հնդկաստանի Հուջարաթ նահանգի Սուրաթ քաղաքում իրականացված աճուրդում վաճառվել է 700 հազար դոլարով:

 

Կոստյումի վաճառքը մեծ աժոտաժ է առաջացրել աճուրդի ընթացքում: Կոստյումը ձեռք է բերել ադամանդների վաճառքով զբաղվող Լալջի Պատելն, որը վարչապետի համաերկրացին է:

 

Աճուրդից ստացված եկամուտը նախատեսված է օգտագործել բարեգործական նպատակներով: Մասնավորապես վարչապետի կոստյումից ստացված գումարը կտրամադրվի Գանգես գետի մաքրման աշխատանքներին:

Մոդին վերոհիշյալ կոստյումը կրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընդունելության ժամանակ:

 

Նույն շարքից