Լոս Անջելեսում արդեն 87-րդ անգամ անցկացվում է կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը:
«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» մրցանակ է ստացել բրիտանացի Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» (The Theory of Everything) ֆիլմում հայտնի ֆիզիկոս-գիտնականի դերի համար։
Ռեդմեյնի հետ այդ անվանակարգում մրցակցել են Բենեդիկտ Քամբերբեթչը, Մայքլ Կիտոնը, Սթիվ Կարելը և Բրեդլի Կուպերը։
87-րդ մրցանակաբաշխությունն այս րոպեներին ընթանում է Լոս Անջելեսում, ուղիղ հեռարձակմամբ այն ցուցադրում է АBC հեռուստաալիքը։