Մշակույթ 

«Օսկար-2015». «Հերոսների քաղաք»-ը՝ «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ»

Լոս Անջելեսում արդեն 87-րդ անգամ անցկացվում է կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը:


«Հերոսների քաղաք» մուլտֆիլմը «Օսկարի» է արժանացել «Լավագույն լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում: Այս րոպեներին մրցանակաբաշխության արարողությունն ընթանում է Լոս Անջելեսում: Այս անվանակարգում պայքարում էին «Ինչպես սանձահարել վիշապին 2», «Հրեշների ընտանիք», «Ծովի երգ» և «Ասք արքայադուստր Կագուայի մասին» մուլտֆիլմերը:

 

Նույն շարքից