Լոս Անջելեսում արդեն 87-րդ անգամ անցկացվում է կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Ամերիկացի կինոակադեմիկոսները «Դեռևս Էլիս» ֆիլմում գլխավոր դերը կատարած Ջուլիանա Մուրին ճանաչել են տարվա լավագույն դերասանուհի: Մուրի համար սա «Օսկարի» հինգերորդ առաջադրումն է ու առաջին հաղթանակը: