Մշակույթ 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Հարապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Նարա Շլեպչյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ձեր անվան հետ են կապվում հայկական հեռուստատեսության ծնունդն ու առաջին եթերը: Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից ուղեկցել են Հայաստանի հեռուստադիտողների մի քանի սերունդների:

 

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:

Նույն շարքից