Մշակույթ 

Երիտասարդական նվագախումբը Բեյրութում հանդես կագա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով

analitik.am

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին ելույթը Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում տեղի կունենա փետրվարի 26-ին։ Կներկայացվի Վինչենցո Բելլինիի ՙՆորմա՚ օպերան։



Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը արդեն երկրորդ տարին անընդմեջ հրավիրվում է Ալ Բուստան փառատոնի կողմից՝ հանդես գալու որպես պաշտոնական նվագախումբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կունենա 5 համերգ։ Երիտասարդական նվագախումբը կկատարի դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ: 



Մարտի 10-ին փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Բեյրութի Էմիլ Բուստանի համերգասրահում հանդես կագա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով։

Նույն շարքից