Մշակույթ 

Օրնելա Մուտին դատապարտվել է 8-ամսյա ազատազրկման

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իտալական դատարանը իտալուհի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտիին ներկայացումը անօրինական կերպով խափանելու համար դատապարտել է 8-ամսյա կալաքի ու 600 եվրո տուգանքի:

 

Պատժաժամկետից խուսափելու համար նա թատրոնին վճարել է 30 հազար եվրո փոխհատուցում:

Խոսքը գնում է 2010թ-ի մասին, երբ դերասանուհին հիվանդության պատրվակով հրաժարվել է մասնակցել թատերական բեմադրությանն, որի հոնորարը կազմում էր 25 հազար եվրո:

 

Փոխարենը՝ Օռնելա Մուտին  Վլադիմիր Պուտինի ու դերասան Քեվին Քոստների հետ ներկա է եղել Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած բարեգործական երեկույթին: Թատրոնին ներկայացված բժշկական տեղեկանքը կեղծ է եղել, ուստի նրա դեմ ներկայացվել է դատական հայց:

 

 

Նույն շարքից