Մշակույթ 

Նառա Շլեպչյանը պարգևատրվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած երկարամյա ակնառու վաստակի համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանի առթիվ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:


«Արմենպրես»-ին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ պարգևը նրան է հանձնել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Հաղորդավար Նառա Շլեպչյանը ծնվել է 1935թ. Երևանում:  Ավարտել է Երևանի Չեխովի անվան դպրոցը, այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:

1956թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրը, աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը: Հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր:

Նույն շարքից