Մշակույթ 

«Ֆորսաժ- 7»-ի պրեմիերան հետաձգվել է

Հոլիվուդյան հանրահայտ «Ֆորսաժ» ֆիլմաշարի նոր` 7-րդ մասի պրեմիերան հետաձգվել է: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, այն պետք է կայանար 2015թ. մարտի 10-ին Աբու Դաբիում:


Բանն այն է, որ պրեմիերայի օրերին գլխավոր դերակատար Վին Դիզելի կինը պետք է ծննդաբերի 3-րդ երեխային: Դիզելը ցանկանում է ծննդաբերության ժամանակ կնոջ կողքին լինել:  Ուստի՝  ֆիլմը ստեղծողներն ընդառաջել են ու հետաձգել պրեմիերան:


Իսկ թե երբ կլինի պրեմիերան, դեռ հայտնի չէ:

Նույն շարքից