Մշակույթ 

Սերգեյ Սմբատյանը` կրկին արտասահմանյան նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ

analitik.am

Փետրվարի 27-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2015թ. ընթացքում արդեն 2-րդ անգամ ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում։




Ծրագրում հնչել են Բախի, Մոցարտի, Շնիտկեի, Շուբերտի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտներ Պ. Ցուկերմանը (ջութակ), Ա. Ֆորսայթը (թավջութակ), Ք. Կոգանը (դաշնամուր)։ Համերգը կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։  Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

 




Հիշեցնենք, որ առաջին անգամ նույն նվագախմբի հետ Ս.Սմբատյանն ելույթ է ունեցել հունվարի 14-ին Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում՝ միևնույն բեմում ներկայանալով հոլիվուդյան մեծանուն դերասան Ջոն Մալկովիչի հետ: 

Նույն շարքից