Մշակույթ 

Երևանում համերգներով հանդես կգա հայտնի դաշնակահար Կլայդերմանը

Ռիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

 

Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին՝ ժամը 19:30 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգի ընթացքում  կհնչեն  նաև  դաշնակահարի  հանրահայտ  և սիրված  Ballade Pour Adeline, Mariage D'Amour, A comme Amour, Murmures  ստեղծագործությունները։

Դասական, էթնիկ և ֆիլմերի  երաժշտության  գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար  Ռիշար Կլայդերմանը /իսկական անունը Ֆիլիպ էջեր/ ծնվել է 1953-ին, Փարիզում: 

 

Դաշնամուրի առաջին  դասերը ստացել է երաժիշտ  հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը  12 տարեկանում  արդեն  կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը  նվիրել է  կատարողական գործունեությանը և Paul de Sennevilem-ի գրած  աշխարհահռչակ  «Բալադ  Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը  նրան հռչակեց ամբողջ աշխարհով մեկ:  Ձայնասկավառակը  վաճառվել է  աշխարհի ավելի քան 30 երկրներում  22 մլն օրինակով:

 

Կլայդերմանը  ձայնագրել է  ավելի քան 1300 մեղեդիներ և ստեղծել է նոր ռոմանտիկ  ռեպերտուար,  յուրօրինակ իր ոճով միավորելով  դասական և փոփ երաժշտությունը:

Նույն շարքից