Մշակույթ 

Ֆրանսիայի չինական թանգարանից կողոպտվել է 15 ցուցանմուշ

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Փարիզի հարավում գտնվող Ֆոնտեբլո պալատի չինական թանգարանից կողոպտվել է մշակութային 15 ցուցանմուշ:

 

Թանգարանի աշխատակիցների տվյալներով, կողոպուտն իրականացվել է կիրակի վաղ առավոտյան:

Չարագործները կողոպուտն իրականացրել են ընդամենը 7 րոպեի ընթացքում:

 

Կողոպտված արժեքների թվում է Ֆրանսիայի Նապոլիոն 3-րդ թագավորին 19-րդ դարում ընծայված Սիամի թագավորական թագը:

Թանգարանի աշխատակիցները դեռեւս չեն գնահատել կողոպուտի ընդհանուր արժեքը՝ հայտնելով, որ կողոպտված մշակութային արժեքները եզակի են ու չունեն կրկնորինակներ:

Ֆրանսիայի չինական թանգարանը 1863թ.-ին հիմնել է Նապոլեոն 3-րդի կինը՝ Եվգենիան, ով թանգարանին է նվիրաբերել իր զարդեղենը:

 

Նույն շարքից