Մշակույթ 

Իրինա Ալեգրովայի համերգը ապրիլի 6-ին նույնպես չի՞ կայանա

Տարիներ առաջ կար գումար աշխատելու մի հետաքրքիր ձև՝ հայտարարում էին որևէ հայտնի երգչի կամ երգչուհու կայանալիք համերգի մասին, վաճառում էին տոմսերը, այնուհետև այդ օրը հարգելի պատճառներ էին ի հայտ գալիս, ինչի արդյունքում համերգն ուղղակի չէր կայանում, վաճառված տոմսերի գումարների զգալի մասն էլ չէր վերադարձվում:

 


Նման մոտեցումը պետք է որ վերացած լիներ, սակայն այսօր տեղի ունեցավ դեպք, որը հիշեցրեց այդ ՛՛հին ու բարի՛՛ օրերը: Խոսքը վերաբերում է այսօր նախատեսվող Իրինա Ալեգրովայի համերգին, որը, ինչպես պարզվեց, տեղափոխվում է և կկայանա ապրիլի 6-ին:



Ինչպես գիտենք, ապրիլ ամսին կայանալիք բոլոր համերգները և առհասարակ միջոցառումները պետք է նվիրված լինեն  Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կամ վերաբերվեն Ցեղասպանության թեմատիկային: Գուցե  Իրինա Ալեգրովայի համերգն առնչություն կամ ընդհանրությո՞ւն ունի  Ցեղասպանության թեմայի հետ, դա չենք կարող ասել: Եթե չունի, ապա այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է Ալեգրովայի ժամանցային  համերգը կայանալու ապրիլի 6-ին:


Analitik.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրինա Ալեգրովայի մարտի 6-ին նախատեսված համերգը հետաձգվեց՝ երգչուոհւ վատառողջ լինելու պատճառով: 

Նույն շարքից