Մշակույթ 

Քենի Ուեսթի համերգի օդով լցված տոպրակի գինը eBay-ում հասել է 60 000 $-ի

analitik.am

Ռեփեր Քենի Ուեսթի համերգի օդով լցված տոպրակի  գինը    eBay-ում հասել է 60 հազար ԱՄՆ դոլարի,- այս մասին հայտնում է   The Independent-ը:

 

Ապրանքը հանվել է վաճառքի մեկ շաբաթ առաջ: Տոպրակի, որտեղ իբր թե երգչի քրտինքից տարրեր են պարունակվում,  սկզբնական գինը եղել է հինգ դոլար: Վաճառողը ԱՄՆ քաղաքացի է, ով պնդում է, որ Քենիի համերգի ժամանակ եղել է  առաջին շարքերում:  Արևէ ապացույց, որ վաճառողն իրականում մասնակցել է Քենիի համերգին, չկա: 

 

Արդյունքում լոտը հանվել է աճուրդից, հայտնի չէ այն վաճառվել է, թե ոչ:

 

 

Այս ընթացքում  eBay-ում հայտնվեցին նմանատիպ մի շարք առաջարկներ՝ կապված երգչի համերգի օդի վաճառքի հետ:

 

 

Վաճառքի է հանվել նաև օդ՝ Ջասթին Բիբերի համերգից:

Նույն շարքից