Մշակույթ 

Օռնելա Մուտին այսօր նշում է ծննդյան 60-ամյակը

analitik.am

Իտալացի կինոդերասանուհի Օռնելա Մուտին (իրական անունը՝ Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլի) այսօր նշում է ծննդյան 60-ամյակը։ 

 

Ծնվել է Հռոմում։ Հայրը եղել է Նեապոլից, իսկ մայրը՝ Ռուսաստանից: Մուտիի մայրական տատն ու պապը գաղթել են Սանկտ Պետերբուրգից։ Կինոյում նա նկարահանվում է 15 տարեկանից։ Հիմնականում Մուտին նկարահանվել է իտալական ֆիլմերում, սակայն 1980-ին խաղացել է բրիտանական «Ֆլեշ Գորդոն» ֆանտաստիկ ֆիլմում։

 

Նա նկարահանվել է «Անսանձի սանձահարումը», «Խելագարի պես սիրահարվածը», «Սիրո երկար, երկար, երկար գիշերը» և այլ ֆիլմերում։


Նույն շարքից