Մշակույթ 

Հայաստանին նվիրված ցուցահանդես կբացվի Ռուսական ազգագրական թանգարանում

analitik.am

Սանկտ Պետերբուրգի Ռուսական ազգագրական թանգարանում Հայաստանին նվիրված  ցուցահանդես կբացվի։ Ռուսական ազգագրական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը Հայաստանի պատմության թանգարան այցի ժամանակ լրագրողներին հայտնեց. 



«Ցուցահանդեսը հիմնված կլինի հայտնի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի հավաքածուի վրա։ Ցուցանմուշների թվում կլինեն մոտ 400 ոսկերչական գործեր, որոնք հավաքել է Միլլերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Վան-Վասպուրականում»:


 

Նրա խոսքերով` 2015 թվականի հունիսին ցուցահանդեսը կներկայացվի Մոսկվայում, իսկ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, Երևանում։



«Նախօրեին մենք այդ մասին պայմանավորվեցինք Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ։ Ցուցահանդեսն, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանի պատմության թանգարանում։ Չափազանց կարևոր է ցույց տալ, թե ինչ մշակույթ ունեին այդ մարդիկ», - ընդգծեց նա։



Նույն շարքից