Մշակույթ 

Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեծ Պահքի միջինքը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Մեծ Պահքի միջինքի օրը, որը  կիսում Մեծ Պահքը։



Համաձայն, Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը հոգևոր տոնական նշանակություն չունի: Այն ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով: Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 11-ին: Միջինքը պահքը չի ընդհատում, այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:



Համաձայն հաղորդագրության, այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշելու են Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Օրը հագեցած կլինի նաև ազգագրական պարերով:


 

Միջինքից սկսած` երեկոյան ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ նշան են դնում: 

 

Նույն շարքից