Մշակույթ 

Ջոնի Դեպը ձեռքի վնասվածքի պատճառով դադարեցրել է ֆիլմի նկարահանումները

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեպը ձեռքի վնասվածքի պատճառով դադարեցրել է Կարբյան ծովի ծովահենները ֆիլմի նկարահանումները, որի հերփական սերիան նկարահանվում է Ավստրալիայում:

 

Ավստրալիայում ձեռքը վնասելուց հետո նա վերադարձել է Լոս-Անջելես, որտեղ վիրահատության կենթարկվի:

Դեպը ձեռքը դուրս է գցել ավելի վաղ, սակայն դրա մասին իմացել է միայն նախօրեին: Հայտնի է, որ նա վնասվածժքը ստացել է նկարահանումների հրապարակում:

 

Ֆիլմի ռեժիսորը որոշել է մինչեւ դերասանի ապաքինումը շարունակել ֆիլմի մյուս հատվածների նկարահանումը, որոնցում Դեպի մասնակցությունը չի պահանջվում:

Ֆիլմի հերթական 5-րդ մասի պրիմերիան նախատեսվում է 2017թ.-ի հունիսին:

 

Նույն շարքից