Երգչուհի Պոլինա Գագարինան Ռուսաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում կներկայացնի շվեդ կոմպոզիտորների A Million Voices երգով: Այս մասին հայտնում է ՌԴ Առաջին ալիքի կայքը:
Վիճակահանության արդյունքներով` Գագարինան ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին: Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը Don’t Deny երգով ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին: