Մշակույթ 

Հայկական երաժշտությունից նոր կտորներ կսովորեմ՝ հաջորդ անգամ կատարելու համար. Կլայդերման

Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը Երևանում է և հայ հանդիսատեսի համար հանդես կգա երկու համերգով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ, որոնք տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին:

 

Մինչ համերգը Ռիշար Կլայդերմանը հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը կրծքին փակցրած:


«40 տարի մեծ կարիերա ունենալուց հետո առաջին անգամ եմ լինում Հայաստանում և ինձ շատ հետաքրքիր է։ Կարծում եմ, որ այս այցը վերջինը չի լինի,-ասաց Կլայդերմանը՝ շարունակելով,-շրջապատված եմ հայ հրաշալի երաժիշտներով, ես խանդավառված եմ, որ նվագելու եմ նրանց հետ»։

 

 

Երաժիշտն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանն, ասելով. «Ցեղասպանությունը ձեր ազգի համար դրամա է եղել։ Ինչպես կյանքի այլ իրավիճակներում, այնպես էլ այս դեպքում երաժշտությունը կյարող է օգնել՝ մոռացության տալ և մեղմել ցավը, իսկ ես երաժշտության դեսպան եմ»:

 

 

Հայտնի դաշնակահարը նաև լրագրողների համար անակնկալ մատուցեց՝ նվիրելով երաժշտական կատարում:

Նույն շարքից