Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի նկարների հավաքածուն նրա ընտանիքի անդամների կողմից հանրությանն է փոխանցվել՝ որպես բազմամիլիոնանոց հարկային հաշվի վճար, գրում է rosbalt.ru-ն։
Քաղաքական գործչի ընտանիքին ժառանգություն է հասել ավելի քան 13 մլն եվրոյի հարկ՝ նախորդ տարի Չերչիլի երեխաներից վերջինի մահից հետո։ Սակայն 37 նկարներից բաղկացած թանկարժեք հավաքածուն վաճառելու փոխարեն նրա ընտանիքը պետությանն է փոխանցել այն՝ հատուկ հարկային սխեմայով, որը տարածվում է արվեստի գործերի վրա։
Բրիտանացի քաղաքական գործիչը սկսել է զբաղվել նկարչությամբ 41 տարեկանում և շարունակել է նկարել մինչև 80 տարեկան՝ ստեղծելով ավելի քան 500 աշխատանք։
Թեև Չերչիլի կտավներից շատերը վաճառվել են աճուրդում, նրա երեխաներից վերջինը՝ Լեդի Սոամսը, իր կտակում ցանկացել է, որ մնացած նկարները ցուցադրվեն Չարտվելում։