ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կկայանա իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Լևոն Կյուրեղյանի թոռը` իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը և Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետի տեղակալ` Ֆրանկո Դալլա Ռոզան:
Ոչ միայն իտալահայ ճարտարապետը, այլև նրա աշխատանքները հայ հանրությանը քիչ են հայտնի, որի պատճառներից մեկը 20-րդ դարասկզբին հայերի Ցեղասպանությունն էր, որի հետևանքով հայերը սփռվեցին աշխարհով մեկ: