Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Ալֆոնս Դոդեի հողմաղացը» (Le Moulin d’Alphonse Daudet) կտավն առաջին անգամ կներկայացնեն համընդհանուր ցուցադրության: Ստեղծագործությունը Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում կցուցադրեն մարտի 13-ին TEFAF-ի արվեստների տոնավաճառում: Այն գնահատվում Է մոտավորապես տասը միլիոն դոլար:
Բրիտանացի հետազոտողներն Ամստերդամի Վան Գոգի թանգարանի հետ համատեղ ստուգել են փորձաքննությունը եւ ապացուցել, որ «Ջրաղացն» իրոք նկարել Է Վան Գոգը: Ավելի վաղ ստեղծագործությունը չԷր ցուցադրվում դրա հեղինակի վերաբերյալ կասկածների պատճառով:
Կտավը թվագրված Է 1888 թվականով: Այն իրենից ներկայացնում Է բնանկար, որի կենտրոնում պատկերված Է ջարդված հողմաղացը՝ շրջապատված խաղողի այգիներով: