Մշակույթ 

Disney-ը կնկարահանի «Սառը սիրտը» մուլտֆիլմի շարունակությունը

Disney ստուդիան հայտարարել է, որ կնկարահանի «Սառը սիրտը» մուլտֆիլմի շարունակությունը, գրում է korrespondent.net-ը:


 

«Ջենիֆեր Լին և Քրիս Բակը հիանալի գաղափար են մտածել շարունակության համար: Սպասեք նորությունների Արենդել վերադառնալու մասին»,- ասել է ընկերության կրեատիվ տնօրեն Ջոն Լասետերը:

 


Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն «Սառը սիրտը» մուլտֆիլմի շարունակության նկարահանումները և երբ այն դուրս կգա վարձույթ:


 

«Սառը սիրտը» մուլտֆիլմը ցուցադրությունների ընթացքում վաստակել է ավելի քան 1,3 միլիարդ դոլար: 2014 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար:

Նույն շարքից