ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի Քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովի աշխատանքային խումբը քննարկել է վարդապետ Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի արձանի մոդելը, որի հեղինակն անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանն է, հայտնում է saint-petersburg.ru-ն։
Բոլոր թույլտվությունները ստանալուց հետո երգահանի արձանը նախատեսվում է տեղադրել 2015թ. հուլիսին։
Բնական քարից երեքմետրանոց արձանը, որը նվիրված է Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին, նախատեսվում է տեղադրել Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում, որն առաջիկայում անվանակոչվելու է Երևանյան պուրակ: