«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլավակը մրցույթի յութուբյան պաշտոնական ալիքում 3-րդն է ամենադիտված հոլովակների շարքում:
Ընդամենը մեկ օրում «Don’t deny»-ը գրանցել է 250 հազարից ավելի դիտում:
Առաջին տեղում Մեծ Բրիտանիայի պատվիրակի տեսահոլովակն է (720 հազարից ավելի դիտում), իսկ երկրորդում Էստոնիայի ներկայացուցիչն է (300 հազարից ավելի դիտում):