Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում տեղակայված կենտրոնը, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն ավիացիոն հրթիռներ էին պատրաստում:
Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կայքը:
«Հարվածն իրականացրել են հրթիռներով հագեցած Rafale տեսակի 4 ինքնաթիռ, որոնք համագործակցել են միջազգային կոալիցիայի ինքնաթիռների հետ», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով` հրթիռների պատրաստման կենտրոնը գտնվում էր Հալեպից մի քանի կմ հեռավորությամբ: