Հնդկական անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանն այսօր կբացվի Լոնդոնի Խորհրդարանական հրապարակում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Բրիտանացի ճարտարապետ Ֆիլիպ Ջեքսոնի հեղինակած քանդակը տեղադրված կլինի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի արձանի հարևանությամբ։
Հատկանշական է, որ վերջինս փորձել է թույլ չտալ, որ Հնդկաստանն անկախություն ձեռք բերի, և հակակրանքով է վերաբերել Գանդիի գործունեությանը։
Հուշարձանի բացման արարողությունը նվիրված կլինի Գանդիի` Հարավային Աֆրիկայից Հնդկաստան վերադառնալու 100-ամյակին։