Ամերիկացի հնագետները եգիպտական Լուքսոր քաղաքի մոտակայքում մ.թ.ա կառուցված եգիպտական երկու դամբարան են պեղել, գրում է Daily Mail-ը:
Գիտնականները գտնում են, որ դրանք հավանաբար պատկանել են եգիպտական Նոր թագավորության 18-րդ արքայատոհմին: Դա նշանակում է, որ դամբարանները կառուցվել են մ.թ.ա. 1543-1292 թվականներին:
Լուքսոր քաղաքը գտնվում է Եգիպտոսի Քենա նահանգապետությունում՝ Նեղոսի աջ ափին: