Սթիվեն Քինգի The Jaunt ֆանտաստիկ պատմվածքի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին պատկանող Plan B ստուդիան։ Գրքում գործողություններն ընթանում են հեռավոր ապագայում, գրում է filmpro.ru-ն։
Սթիվեն Քինգի պատմվածքների և վեպերի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ, սակայն դեռևս 20-25 տարի առաջ նրա որոշ ստեղծագործություններ հրաժարվում էին հրատարակել։ Այդպես է պատահել նաև The Jaunt պատմվածքի հետ։ Քինգը դիմել է մի քանի հրատարակչությունների, որտեղ մերժում է ստացել։