Ինչպես արդեն գիտենք, հաղորդավար Ավետ Բարսեղյանը բոլորովին վերջերս` դեկտեմբերի 25-ին, ամուսնացել է: Ամուսնությունը զույգը գրանցել է Պրահայում Հայաստանի դեսպանությունում:
«Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Ամանորի նախաշեմին՝ 2015թ. դեկտեմբերի 25-ին և 28-ին հանդիսավոր պայմաններում կատարվեց Հայաստանի քաղաքացի երեք զույգերի ամուսնության պետական գրանցումը»,- գրված է դեսպանության Facebook–յան էջում, որտեղ կարելի է տեսնել նաեւ մի քանի լուսանկար այս հանդիսավոր արարողությունից:

