Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը որոշել են արիստոկրատներ դառնալ: Զույգը որոշել է Անգլիայում կալվածք գնել, գրում է Mirror-ը:
38-ամյա ռեփերը և 35-ամյա հայուհին արդեն սկսել են 500 հազար ֆունտ արժողությամբ հողատարածքի ձեռք բերումը: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում առանձնատունը խորհրդանշում է արիստոկրատական կենսակերպը, որին երկուսն էլ մշտապես ձգտել են:
«Քանյեն շատ լրջորեն է վերաբերվում իր իմիջին և այս պահին նրան ամենից շատ գրավում է կյանքի արիստոկրատական ոճը», - նշում են աղբյուրները:
Արիստոկրատների շարքն անցնելուն ուղղված ևս մեկ քայլ է ընտանեկան դիմանկարը, որը պիտի զարդարի ընտանեկան կալվածքի պատերը: Ուեսթն արդեն կտավ է պատվիրել «միջնադարյան ոճում», որում պատկերված կլինի նրա ընտանիքը. ինքը, Քիմը, երկու տարեկան Նորթը և նորածին Սեյնթը: