Ռազմական 

Լեհաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ՆԱՏՕ-ի զինվորականներին

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանը կցանկանար ՆԱՏՕ-ում ունենալ անվտանգության նույնպիսի կարգավիճակ, ինչպիսիք որ արևմտաեվրոպական երկրները, և որ այդ ուղղությամբ քայլերից մեկը կլիներ երկրի տարածքում զորքերի տեղակայումը։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:

«Մենք ավելի շատ փոխըմբռնում ենք ակնկալում Գերմանիայից՝ կապված մեր քաղաքական իրավիճակի հետ։ Լեհաստանն արդեն 16 տարի է, ինչ ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մեր անվտանգության կարգավիճակը նախկինի նման հեռու է նրանից, որ ունեն Արևմտյան Եվրոպայի երկրները։ Մենք կցանկանայինք, որ ՆԱՏՕ-ն Լեհաստանում տեղակայեր իր զորքերը, որպեսզի վերացվի այս անհավասարակշռությունը։ Գերմանական կողմն արդեն տարիներ շարունակ խոչընդոտում է դրան, քանի որ չի ցանկանում սադրել Ռուսաստանին»,- ասել է նա։

Նույն շարքից