Առողջապահություն 

Արգենտինայի նախագահը հոսպիտալացվել է

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները Սանտա Կրուսում իր նստավայրից վերադարձել է երկրի մայրաքաղաք։ Նա տեղափոխվել է հոսպիտալ՝  բուժզննման նպատակով։

 

Երկրի նախագահը հանգստի ժամանակ վնասել է ոտքի կոճը, հայտնում է lenta.ru-ն։

  

Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի ղեկավարի մեկնումը Բուենոս Այրես պայմանավորված էր նրանով, որ Սանտա Կրուսի հիվանդանոցում սուրբծննդյան հանգստյան օրերին բժիշկները չեն աշխատել։

 

Վերջին շրջանում Արգենտինայի նախագահը հաճախ է հիվանդանում։ Օրինակ՝ նոյեմբերի սկզբին հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ։

Նույն շարքից