Մենք հազվադեպ կհանդիպեն 50 անց տարիքի կանանց, որոնք պրեֆեսիոնալ կերպով զբաղվում են բոդիբիլդինգով: Սակայն, լինոււմ են նաեւ զարմանահրաշ օրինակներ, ու նայելով ամերիկյան այս կնոջը, երբեք չես մտածի, որ նա արդեն 77 տարեկան է, ու իր ֆիզիկանան մարզավիճակով կարող է մրցել 20-ամյա աղջիկների հետ:
Ամերիկուհի Էռնեստինա Շեպարդը մարզասրահում իր պարապմունքները սկսել է 50 տարեկանից, ու մինչ այժմ շարունակում է զբաղվել բոդիբիլդինգով:
Նախկին ֆոտոմոդելն ու դպրոցի ուսուցչուհին Գինեսի գրքի ռեկորդակիր միակ կինն է, որ 77 տարեկան հասակում սբաղվում է կուլտուրիզմով:
Անընդմեջ պարապմունքները հնարավորություն են տվել մնալ միշտ առույգ ու ֆորմայի մեջ, իր հասակակիցներից երիտասարդ երեւալ առնվազն 20 տարով:
Էռնեստինան այժմ աշխատում է Բալթիմորի տարեց մարդկանց համար նախատեսված մարզասրահում, ամեն առավոտ վազում 16 կիլոմետր ու առողջ ապրելակերպ վարում: