Առողջապահություն 

Արմեն Մուրադյանը հուշանվերներ է հանձնել ՊՆ ԶՈւ N զորամասի աշխատակիցներին

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի N զորամաս։ Նախարարը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, զինվորներին և սպայակազմին առաջին հերթին մաղթել քաջ առողջություն: «Ձեր ընտանիքներին, ձեր օջախներինցանկանում եմ այն ամենը, ինչ մաղթում եմ իմ երեխաներին, իմ ընտանիքին:Շնորհավորում եմ գալիք տոների առթիվ: Թող Նոր տարվա մեջ ձեր առողջությունը լինիմեր հովանու ներքո և ձեր պաշտպանությունը լինի մեզանից անպակաս»,- ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարարը:

Նախարարը շնորհավորել է նաև հրամանատարական կազմին, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը և ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ զինված ուժերում երկարամյա ծառայության և արգասաբեր աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարը պատվոգրեր է հանձնել զորամասի բուժծառայության պետ Աղավնի Գևորգյանին, համաճարակաբան, բուժծառայության մայոր Ալվարդ Եփրեմյանին: Նախարարության կողմից հուշանվերներ են փոխանցվել նաև զորամասի աշխատակիցներին:

Բանակ-հասարակության կապի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ ՊՆ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի հրամանով պատվոգրեր են տրվել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել այցելության համար` հույս հայտնեով, որ առաջադրված խնդիրները պատվով կկատարվեն, իսկ ծանոթությունը կվերափոխվի բարեկամության:

Արմեն Մուրադյանը ծանոթացել է զինվորների առօրյային և զորանոցի պայմաններին, շրջել զորամասով, այցելել է բուժկետ, զրուցել զինվորների և անձնակազմի հետ:

Նույն շարքից