Առողջապահություն 

Հնդկաստանի գազանանոցում սեւ կոբրան խայթել է վագրին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հնդկաստամի Ինդաուր քաղաքի գազանանոցում թունավոր կոբրայի խայթոցից սատկել է հնդկական վագրը:

 

Ռաջան մականվամբ արու առյուծին գազանանոցի աշխատակիցները հայտնաբերել են իր վանդակում արդեն սատկած: Նրա մոտ նրանք հայտնաբերել են նաեւ կոբրային, որի մաշկի վրա եղել են վերքեր:

 

Վագրին գազանանոց էին բերել մեկ ամիս առաջ ու տեղավորել էգ վագրուհու հետ՝ սերնդաշարունակության նպատակով: Հավանաբար արուն փորձել է պաշտպանել իր զուգընկերուհուն, պայքարել օձի հետ, սակայն ստանալով կոբրայի թույնի խոշոր չափաբաժին՝ մահացել ՝ միաժամնաք նրան հասցնելով վտանգավոր վնասվածքներ:

 

Նույն շարքից